Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, մի շարք կազմակերպություններ մշտապես ակտիվություն են ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հետաքրքիր է, երբ քաղաքական դաշտը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, որո՞նք պետք է լինեն այս փուլում քաղաքացիական հասարակության անելիքները, օրինակ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարծես թե պասիվություն էր նկատվում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը նշեց. «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը, իմ խորին համոզմաբ և առկա փաստերի ուսումնասիրության համաձայն, պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի առկայությամբ, կա դրամաշնորհ, կարելի է լինել շատ ակտիվ, չկա դրամաշնորհ՝ ակտիվությունը զրո է:
Իսկ առհասարակ, դրամաշնորհների առկայության պայմաններում անգամ այդ ակտիվության ՕԳԳ-ն Հայաստանի հանրապետությունում ժողովրդավարացման մակարդակի բարձրացման վրա զրո է: ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրամաշնորհային հոսքեր չկային դրա համար ակտիվություն էլ չկար»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ քաղաքացիական հասարակության իրական գործառույթը քաղաքական համակարգի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է:
Մանրամասները՝ տեսանյութում: