Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում հանրահավաք Է անցկացվել ղազախ աղջիկների և Չինաստանի քաղաքացիների միջև ամուսնություններն արգելելու պահանջով, հաղորդում է հունվարի 11-ին է kazday.kz պորտալը:
Ակցիային մասնակցել Է շուրջ 30 մարդ, նրանք հավաքվել Էին այն շենքի մոտ, որտեղ գտնվում Է չինացիների հետ ծանոթություն առաջարկող ամուսնական գործակալությունը: «Տղամարդը հողն Է պահպանում, իսկ կինը՝ ազգը»,- ազդարարում Էր ցուցապաստառներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում Էին անհապաղ քաղաքացիությունից զրկել այն աղջիկներին, ոորոնք կորոշեն ամուսնանալ Չինաստանի քաղաքացիների հետ: Բացի այդ, ակտիվիստներն առաջարկել են Ղազախստանի բնակչուհիներին կնության վերցնող չինացիներին պարտավորեցնել 50 հազար դոլար հարկ վճարել:
Ակցիայի առիթ Էր դարձել ղազախստանցի հարսնացուներ հավաքագրելու վերաբերյալ հայտարարությունը, որը հունվարի 6-ին զետեղվել Էր սոցիալական ցանցերում: Ընդգծվում Էր, որ ղախազ աղջիկներին կնության առնելու հավակնողները տարեկան առնվազն 90 հազար դոլար եկամուտ ունեն. նրանք Աստանա պետք Է ժամանեն փետրվարին: