Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյան-Պոգբա-Մատա հաղթական բանաձևը…

Ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Հալ Սիթիին»՝ գործնականում ապահովելով մասնակցությունը եզրափակչում: Խաղից առաջ «Մանչեսթերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ այս դիմակայությունն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան հունվարի 15-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» հետ սկզբունքային մրցավեճը:

Հասկանալի է, Մոուրինյոյին և «Մանչեսթեր Յունայթեդին» այսօր անհրաժեշտ է տիտղոս, ցանկացած որակի: Այդուհանդերձ, Մոուրինյոն անսպասելիորեն խաղադաշտ դուրս չբերեց թիմի առաջատար և լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին: Կենտրոնական հարձակվողի պարտականությունը կատարեց երիտասարդ Մարկուս Ռեշֆորդը: Վերջինս, կարելի է ասել, ոչնչով աչքի չընկավ, ինչի հետևանքով առջևի գծում «Մանչեսթեր Յունայթեդում» տոն էին տալիս կիսապաշտպանները՝ ի դեմս Մխիթարյանի, Պոգբայի և Մատայի:

Ի տարբերություն Իբրահիմովիչի՝ Ռեշֆորդին չէր հաջողվում առջևում գնդակ պահել և կոորդինացնել եզրերում խաղացող ֆուտբոլիստների գործողությունները: Թե Մխիթարյանը, թե Մատան և թե Պոգբան դեռևս առաջին կեսում փորձում էին հեռու տարածությունից գրավել մրցակցի դարպասը:

Ըստ էության, այս խաղում հաղթանակի բանաձև դարձավ հենց Մխիթարյան-Պոգբա-Մատա խաղային օղակը, որից կտրված էր թիմի ավագ Ուեյն Ռունին: Վերջինս լինելով նախաձեռնող ֆուտբոլիստ՝ ներկայիս «Մանչեսթերում» այլևս չի կարող կատարել խաղի դիրիժորի պարտականությունը, քանզի դաշտի կենտրոնում գլխավոր ֆիգուրը Պոգբան է, ով բավական արդյունավետ համագործակցում է Մխիթարյանի և Իբրահիմովիչի հետ:

Ռունիին փոխարինելուց հետո նրա դիրքում Մոուրինյոն վստահեց Մխիթարյանին, ով արդեն իսկ ձեռք է բերել ունիվերսալ ֆուտբոլիստի համբավ: Երբ Մխիթարյանը դուրս էր մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմից, հարցազրույցներից մեկում Մոուրինյոն հայտարարել էր, որ 11 ֆուտբոլիստների շարքում ընդգրկվելու համար հայ կիսապաշտպանը պետք է Մատայից լավ խաղա: Այս հայտարարությունից հետո շատերը Մատային և Մխիթարյանին մրցակիցներ են համարում:

Երեկ, սակայն, Մատա-Մխիթարյան խաղային զույգը բեկեց հանդիպման ընթացքը: Դեռևս առաջին կեսում Մատայի փոխանցումից հետո Մխիթարյանը չօգտագործեց իրական գոլային պահը, իսկ երկրորդ կեսում Մատան հաշիվը բացեց մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո:

Հանգստանալու հնարավորություն տալով Իբրահիմովիչին՝ Մոուրինյոն ապացուցեց, որ միանգամայն վստահում է կիսապաշտպաններին, և հարկ եղած դեպքում կա հաջողության հասնելու ձևավորված, այլընտրանքային բանաձև՝ Մխիթարյան-Պոգբա-Մատա խաղային օղակը:

Ինչ վերաբերում է զուտ Մխիթարյանի խաղին, ապա վստահաբար կարելի է ասել, որ նա լավագույններից մեկն էր դաշտի տերերի կազմում: Կարծում ենք՝ եթե Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին Ռեշֆորդի փոխարեն օգտագործեր հարձակման կենտրոնում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» էլ ավելի տպավորիչ հաղթանակի կհասներ: Չնայած Ռեշֆորդն ունի բարձր արագություն, այդուհանդերձ՝ վճռական պահերին զգացնել է տալիս նրա կատարողական վարպետության պակասը: Դրանում համոզվեցինք նաև երեկ, երբ Մխիթարյանը մոտ 40 մետր անցում կատարելուց հետո հարվածի դուրս բերեց նրան:

Ռեշֆորդը դեռևս երիտասարդ է, և ակնհայտ է, որ Մոուրինյոն դեռևս չի կողմնորոշվել խաղադաշտում այս ֆուտբոլիստի դերակատարության հարցում: Ամեն դեպքում փաստ է, որ պորտուգալացի մասնագետը «Մանչեսթերին» դուրս է բերել խաղային ճգնաժամից, և այսօր հեղինակավոր ակումբը պատրաստ է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար:

Չորս օրից «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» հետ: Վերջինիս մարզիչն է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում գլխավորությամբ Մխիթարյանը մեծ ճանաչում ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիայում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում