Ադրբեջանը 180 արտասահմանցի լրագրողների ներառել է «սև ցուցակում» Լեռնային Ղաաբաղ այցելելու համար։ Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, լրագրողների մեծ մասը Ուկրաինայից և Ռուսաստանից են։
Հաղորդագրության համաձայն՝ «սև ցուցակում» ընդհանուր առմամբ ներառված է 623 մարդ։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ ամենաշատն այցելել են Ռուսսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ գերատեսչությունը ուսումնասիրում է տեղեկատվությունն ինդոնեզական «Տեմպո» պարբերականի լրագրող Ֆամեգ Պուտրիի վերաբերյալ, ով ևս այցելել է ԼՂ։