Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Կրասնոյարսկի «Ենիսեյում»:
Ինչպես հայտնում է Championat.com-ը, մեր ֆուտբոլիստը սիբիրյան ակումբի հետ 1.5 տարվա պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ վերջերս Սարկիսովը խզել էր պայմանագիրը «Մորդովիայի» հետ՝ ստանալով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում Սարկիսովն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: