Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կլքի Ստամբուլի «Բեշիկթաշը»: Ինչպես հայտնում է Futbolarena.com-ը, թուրքական ակումբը տրանսֆերի է դուրս բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բեշիկթաշը» ցանկանում է վաճառել նաև Օմեր Սիմանօղլուին, Վելի Կավլակին, Քերիմ Ֆրեին, Ռոդոլֆոյին և Նեցիպին: Թուրքական այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Օզբիլիսի ծառայությունով հետաքրքրված են «Սիվասպորը», «Կայսերինսպորը», «Ադանասպորը» և «Կարաբյուկսպորը»:
Նշենք, սակայն, որ Օզբիլիսը նախօրեին «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է «Անթալիասպորի» հետ ընկերական հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում: