Հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսիսյանը) հնարավոր է ճանաչվի խառնամարտի «World MMA Awors»-ի 2016 թվականի լավագույն օտարերկրացի մարզիկ: Ինչպես հայտնում է «Fox Sports»-ը այս անվանակարգում Մուսսիի մրցակիցներն են ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը, անգլիացի Մայքլ Բիսպինգը, լեհ Յոհան Էնջեյչիկը և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը:
Խառնամարտում Մուսասին անց է կացրել 44 մենամարտ, տոնել 37 հաղթանակ՝ որոնցից 18-ը նոկաուտով: Մուսասին ծնունդով Թեհրանից է, սակայն բնակվում է Հոլանդիայում: