Աֆղանստանի Կանդագար քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, հաղոդում է Reuteres գործակալությունը։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Զոհերի թվում են ԱՄԷ-ի 5 քաղաքացիներ։ Պաշտոնական Աբու-Դաբիի տվյալներով՝ զոհերը եղել են հումանիտար առաքելության աշխատակիցներ, որոնք զբաղվել են կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով։ ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են բոլոր դրոշները։ Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մեկ չի ստանձնել։
Հունվարի 10-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկակի ահաբեկչություն է տեղի ունեցել ինչի հետանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 23-ը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։