Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին։ Թերթը անակնկալ է որակել, որ Ջանելիձեի հետ հանդիպում է նաև Էրդողանը։
Սրանից առաջ Ջանելիձեն, ով Թուրքիա ժամանել է երկուշաբթի, այցի ընթացքում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։
Էրդողանի ու Ջանելիձեի հանդիպումը Թուրքիայի նախագահի նստավայրում անցկացվել է դռնփակ պայմաններում և տևել է 45 րոպե։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։