Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է SSA Marine-ի առաջին փոխնախագահ Բոբ Ուոթերսի հետ և քննարկել է Անակլիայի խորջրյա նավահանգստի հարցը։
Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ համաշխարհային դասի նավահանգստային օպերատորի ներգրավումը կարևոր է երկրի գլխավոր ռազմավարական նախագծերից մեկի իրագործման համար։
SSA Marine-ն, որն ԱՄՆ-ի խոշորագույն նավահանգստային օպերատորն է, հետաքրքրված է Անակլիայի նավահանգստի օպերատորը դառնալու մեջ։ Դրա հետ կապված՝ ընկերությունը բանակցություններ է վարում Անակլիայի զարգացման կոնսորցիումի (JSC Anaklia Development Consortium (Georgia) հետ։
Ընկերությունը տերմինալներ ունի աշխարհի 10 երկրում, որոնք տարեկան մշակում են 27.2 միլիոն բեռնարկղ (TEU)։
Անակլիայի նավահանգստի առաջին փուլի աշխատանքները ծրագրված է ավարտել երեք տարում, և նավահանգիստը կսկսի գործել։ Առաջին փուլում նախագծում կներդրվի 586 միլիոն դոլար։ Կվիրիկաշվիլին Անակլիայի նավահանգստի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ։