Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները որևէ աշխատանք չեն իրականացնում աբխազական Ցեբելդա գյուղում զորավարժարան կառուցելու համար։
Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը, որի մամլո ծառայությունն արձագանքել է Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեի հայտարարությանը։
Պխալաձեի խոսքերով՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին UNESCO-ին բողոքել է Ռուսաստանի գործողություններից, որը նրա խոսքերով ավերում է Ցեբելդայի մշակութային օբյեկտները զորավարժարան կառուցելու համար։
Պխալաձեն Աբխազիայում մշակութային հուշարձանների պահպանման պատասխանատվությունը դրել էր օկուպացիոն ուժի վրա։