Վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել «Ճարտարապետական գործունեության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախատեսվում է ստեղծվել Ճարտարապետների պալատ:
«Ճարտարապետների պալատի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանի տարածքում գոյություն ունեցող քաղաքաշինական վիճակը կարգավորելն է»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ խնդիրը լուծվել է:
«Խորհրդային համակարգի ժամանակ այդ հարցը կարգավորված էր պետության կողմից, ոլորտային նախարարություններ կային, որոնցից ամեն մեկը իր ենթակայության տակ ուներ խոշոր նախագծային կազմակերպություններ և պլանային սկզբունքից ելնելով՝ 5 տարվա ծրագրով նախատեսված էր, թե ով ինչ նախագիծ պետք է իրականացնի: Այսօր այդ համակարգը փլուզվել է, և քաոսային վիճակ է տիրում Հայաստանում. ոչ ոք չգիտի երբ և ինչու, ինչպես և որտեղ ինչ է կառուցվում, կառուցման քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ վերահսկողություն չկա, որովհետև չկա վերահսկող մարմին»,- նշեց Ս. Քալաշյանը: Նրա դիտարկմամբ՝ ճարտարապետն այսօր անպաշտպան է:
Մանրամասները՝ տեսանյութում: