Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Կարեն Կարապետյանին կգցե՞ն ծուղակը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Արմենպրեսի» հետ զրույցում փաստորեն չի հերքել «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը այն մասին, որ ՀՀԿ-ում առկա է Կարեն Կարապետյանին համամասնական ընտրացուցակում ներառելու խնդիր, քանի որ կա 5 տարի Հայաստանում մշտական բնակության հարցը: Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, դա ակնհայտ է, մինչդեռ պատգամավորական հավակնություն ունենալու, այսինքն՝ համամասնական ցուցակում տեղ գտնելու համար պետք է ապահովվի այդ ցենզը: Այդպիսով՝ Կարեն Կարապետյանը կանգնած է «ԺԷԿ-ի տեղեկանքի» լինել-չլինելու իրողության առաջ:

1998 թվականին այդ «տեղեկանքը» իշխանության ճանապարհ բացեց Ռոբերտ Քոչարյանի առաջ, բայց ոչ լեգիտիմ ճանապարհ: Այժմ այդ ճանապարհի առաջ է Կարեն Կարապետյանը: «Ժամանակի» տեղեկությամբ՝ նա հրաժարվում է այդ տարբերակից: Վահրամ Բաղդասարյանը փաստորեն չի հերքում, թե կա այդպիսի խնդիր: Նա ընդամենն ասել է, որ Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու հարց չի քննարկվել:

Ինչ խոսք, ՀՀԿ-ի համար խիստ ցանկալի կլինի, որ Կարեն Կարապետյանը «ԺԷԿ-ի տեղեկանքով» ընդգրկվի ցուցակում: Բանն այն է, որ Կարապետյանը այժմ գտնվում է առնվազն լեգիտիմության մեկ քայլ բարձր աստիճանի վրա, քան ՀՀԿ-ն և նույնիսկ Սերժ Սարգսյանը: Դրա մասին վկայել էր նաև «Գելլափի» հայաստանյան գրասենյակի սոցհարցումը: «ԺԷԿ-ի թղթով» ցուցակ մտնելու դեպքում Կարեն Կարապետյանը առնվազն կհավասարվի ՀՀԿ-ին: Բայց դա չի լինի միայն հավասարություն, դա կլինի Կարեն Կարապետյանի սկզբի վերջն ու վերջի սկիզբը միաժամանակ: Այսինքն՝ Կարապետյանը կսկսի իր կայուն անկումը, ինչին, բնականաբար, ձգտելու են թե Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ-ն՝ ունենալով իրենց առանձին մոտիվները, սակայն այդ հարցում ընդհանուր շահը:

Կարեն Կարապետյանը իշխող համակարգում ամենևին երկնքից իջած հրեշտակ չէ , սա ինքնին հասկանալի է: Բայց համակարգում նա այժմ ունի իսկապես շահեկան դիրքեր, անգամ նրա նշանակումից հետո առաջացած սպասումների որոշակի սառեցման՝ ի դեպ, բնական սառեցման պայմաններում, քանի որ Կարապետյանը կամ որևէ այլ վարչապետ օբյեկտիվորեն ի զորու չէր լինելու ներկայիս վիճակում ապահովել սպասումների նույն դինամիկայի պահպանում:

Կարապետյանի առանձնացված, այսպես ասած՝ կղզիացած ներհամակարգային դիրքը դիսկոմֆորտ է ամբողջ համակարգի համար, որքան էլ բոլորը հասկանում են, որ Կարապետյանը չի կարող առանց իրենց: Միևնույն է՝ այն, որ Կարապետյան գործոնը կա, դա առաջացնում է անհանգստություն, անհարմարավետության զգացում և կասկածներ, թե ինչու կա, ինչքան կարող է լինել, և գլխավորը՝ ում շնորհիվ ու ինչի համար: Այդ հարցերը համակարգին տանջելու են այնքան, քանի դեռ Կարապետյանը չի դադարի լինել այն, ինչ դեռևս կա:

ՀՀԿ-ին անդամակցությունը որոշակիորեն ցնցեց նրա այդ դիրքը, սակայն չփլուզեց: ՀՀԿ ցուցակում տեղ գտնելը, սակայն, կփլուզի, քանի որ Կարապետյանը չունի այդ ցուցակում լինելու իրավական հիմք: Իրավականությունը երբեք չի եղել Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի «թուլություն», սակայն այստեղ կա ներիշխանական լուրջ դիրքային պայքար, և հարցը վերաբերելու է հետընտրական հարաբերությունների պարզաբանմանը, և այդ իմաստով Կարեն Կարապետյանը կստանա լուրջ առավելություն:

Հարցը տվյալ դեպքում այն է նաև, այդ թվում՝ ՀՀԿ մեծամասնության համար, թե այդ առավելությունը լինելու է նաև Սերժ Սարգսյանի՞ նկատմամբ, թե՞ նրա գիտությամբ և աջակցությամբ, այսինքն՝ հենց նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում