Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Ո՞վքեր են ներգրավված և ի՞նչ խնդիրներ են լուծելու ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ նպատակով է ստեղծվել, ինչ գործունեություն է ծավալելու և ինչ խնդիրներ է լուծելու Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդը:

«Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է. սա այն ոլորտն է, որը պահանջում է մասնագիտական քրտնաջան և մանրակրկիտ աշխատանք, դրանով էր պայմանավորված, որ 2016-ին մեր աշխատակազմում ստեղծվեց զինծառայողների իրավունքների մասնագիտացված ստորաբաժանում, որի իրավունքներն էլ ավելի են ամրապնդվելու:

Ակնհայտ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է ներգրավել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների և այս առումով ավելի պրոֆեսիոնալ դարձնել աշխատանքը: Այս նկատառումներով ստեղծվել է Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդը, որում ընդգրկված են հոգեբաններ՝ հատուկ կրթությամբ, սոցիոլոգ, իրավաբաններ: Արդեն մի քանի հարցեր քննարկվել են, պատրաստվում ենք առաջիկայում ներկայացնել իրավասու մարմիններին և առաջին հերթին Պաշտպանության նախարարությանը»,- նշեց Ա. Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև ընգծեց, որ առանձնահատուկ խնդիր է, օրինակ, սահմանին ծառայող զինվորների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնող հոգեբանների ինստիտուտի զարգացումը, ամրապնդումը: Նա հավաստիացրեց, որ խորհուրդը հնարավորություն կտա զինծառայողների ընտանիքների բողոքների դեպքում օրենքի շրջանակներում քննարկել հարցերը:

«Խորհրդի գլախավոր առաքելությունը լինելու է նաև այն, որ անհատական բողոքների հիման վրա վեր են հանվելու համակարգային հարցերը, հասարակական կազմակերպությունների, փորձագետների ներգրավմամբ փորձելու ենք գտնել լուծման ուղիները»,- նշեց Ա. Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում