Լուրեր
Ամբիցիաների կռիվ չենք տալու, մարտի 1-ը կարմիր գիծ է. ո՞ւմ հետ կգործակցի «Ելքը» և ո՞վ կգլխավորի ցուցակը
  • 13:45
  • 2017-01-10
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

-Պարոն Սիմոնյան, նախորդ տարվա վերջին ձևավորվեց «Ելք»  դաշինքը՝ երեք կուսակցություններից կազմված, որոշակի անելիքների մասին արդեն նշել էիք, հետաքրքիր է՝ ի՞նչ առաջնահերթություններ կան ձեր անելիքների, նաև հետագա համագործակցության մասով:

-Դուք գիտեք, որ մինչև փետրվարի 2-3-ը պետք է ցուցակները ներկայացվեն հաստատման և ԿԸՀ, հիմա զբաղված ենք ցուցակների ձևավորմամբ, ինչպես նաև ենթադրում եմ, որ մոտ ապագայում մենք միասնական համաժողով կանցկացնենք, ինչպես նաև նախապատրաստվում ենք գալիք ընտրություններին, ի մի ենք բերում մեր ունեցածը, մեր հնարավորությունները. այս պահին, թերևս, այսքանը:

-Քանի որ դաշինքը երեք կուսակցություններից է կազմված, արդեն կա՞ որոշում, թե որ կուսակցության ներկայացուցիչն է գլխավորելու ձեր ցուցակը, և արդյո՞ք դա առաջնային է ձեզ համար:

-Մեր գործընկերների հետ հարցազրույցներից դուք պետք է ենթադրեիք, որ այդ հարցը մեզ համար առաջնային չէ, և թե՛ պարոն Սարգսյանը, թե՛ պարոն Մարուքյանը, թե՛ մեր վարչության անդամները բազմիցս հայտարարել են, որ դա երևի թե հինգերոդական, վեցերորդական հարց է: Ամբիցիաների կռիվ չենք տալու. իմ պատկերացմամբ՝ ցուցակները կազմվելու են հավասարության սկզբունքից ելնելով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Photolure-ի