Հունվարի 9-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի նորացված «ԿՈՄԻՏԱՍ» Մասնաճյուղի վերաբացումը:
Մասնաճյուղը այսուհետ գործելու է ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք հասցեում` նախկին ք. Երևան, Կոմիտաս 3/6 հասցեի փոխարեն:
Հաճախորդները կարող են օգտվել մասնաճյուղի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Մասնաճյուղը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ:
Հարկ ենք համարում նշել, որ մինչև 15.02.2017թ-ը Մասնաճյուղում նոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար գործելու են արտոնյալ պայմաններ: