Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ է արձակել իրանական մոտորանավակների ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել են Պենտագոնի ներկայացուցիչները։
Միջադեպը գրանցվել է կիրակի, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի չորս մոտորանավակներ մեծ արագությամբ սկսել են մոտենալ ամերիկյան Mahan էսկադրոնային ականակրին, որն ուղեկցում էր ամերիկյան այլ նավերի։
Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ մոտորանավակները էսկադրոնային ականակրին մոտեցել են 800 մետր հեռավորության վրա։ Ընդգծվում է, որ նախազգուշական կրակոցն արձակվել է այն բանից հետո, ինչ իրանական նավերը չեն արձագանքել ռադիոազդանշաններին և ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի նետած ծխե սարքին։ Ընդհանուր առմամբ արվել է նախազգուշական 3 կրակոց։