Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մենք անհաղթ ենք. իշխանաՀետ ՔԱՔ-ի ցուցակում կընդգրկվեն հավաքարարներ, տաքսիստներ ու կթվորուհիներ

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվում խորհրդրանական ընտրություններին ընդառաջ, «Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցության» համահիմնադիր, լրագրող Արման Սուլեյմանյանը նշեց. «Ի սկզբանե մենք  հայտարարել էինք, որ պայքարը լինելու է վիրտուալ տիրույթում այն պարզ պատճառով, որ ոչ մեկին բախտ չի վիճակվում մեծ թվով մարդկանց հանել փողոց, հաշվի առնելով ցուրտը՝ դա ավելի անհնար է:

Օրենքով արգելված չէ աշխատանքներն իրականացնել օնլայն, և մենք մտածեցինք՝ ինչու պետք է պարտադիր դահլիճ վարձել, ավտոբուսներով մարդկանց տեղափոխել, որոնք չգիտեն՝ ուր են գալիս և ինչ են խոսում, և այդ ամենը լեգալիզացվում է որպես համագումար:

Հետևաբար հունվարի 15-ին մեր կուսակցությունը՝ «մարդ-կուսակցությունն» օնլայն համագումար է անցկացնելու, մենք դիմելու ենք մեր 2000 անդամներին, խնդրելու ենք, որ այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեն և ուզում են ներգրավված լինել գործընթացում, իրենց անձնագրային տվյալներն ուղարկեն օնլայն ռեժիմով, տվյալները հավաքագրելու ենք, փաթեթ ենք կազմելու և հանձնելու ենք Արդարադատության նախարարություն:

Հիմնն ենք ստեղծում, հիմնի բառերն արդեն կան, մի ամբողջ անսամբլ աշխատում է, հայտնի մարդկանց հետ ենք աշխատում:

Մեծ հաշվով մեր նպատակը ստեղծագործական թիմ հավաքելն է, որը պատառ-պատառ կանի մյուս քաղաքական ուժերին»:

Կա կարծիք, որ ՔԱՔ-ի հանդես գալը անլրջացնում է քաղաքական գործընթացները, անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ա. Մուսայելյանը նշեց. «Երկու կարևոր հանգամանք կա ՔԱՔ կուսակցությունում. առաջինը՝ գաղափարը ստեղծվել է այնպես, որ մենք  Հովհ. Թումանյանի «անհաղթ աքլորն» ենք, մեզ հնարավոր չէ հաղթել: Կոնցեպցիան այնպիսին է, որ այն մարդիկ, ովքեր փնթփնթում են, հայտնվում են ծիծաղելի իրավիճակում: Եվ կարծում եմ Սերգեյ Դանիելյանը հոյակապ մեկնաբանություն է տվել. «Եթե կա քաղաքական ուժ, ով վախենում է, որ ՔԱՔ-ը կարող է իր ձայները տանել, ապա սա հրաշալի գնահատական կարող է լինել տվյալ քաղաքական ուժի համար»:

Մուսայելյանի խոսքով՝ եթե ամեն ինչ հրաշալի լինի և ընտրվեն, չեն գնալու ԱԺ. «Մենք գտնում ենք, որ քաղաքական գործիչները առանց մասնագիտության մարդիկ են, իսկ մենք մասնագիտություն ունենք և սիրով ենք անում այն, ինչ անում ենք… Մենք կարծում ենք, որ մեր ցուցակի առաջին համարում կարելի է մի գործազուրկի գրել, երկրորդում՝ մի կթվորուհու, երրորդում՝ տաքսու վարորդի, այսինքն՝ պարզ, հասարակ մարդկանց տալ հնարավորություն 5 տարի ոչ մի բան չանել և գումար աշխատել… Սովորաբար կուսակցությունները ստեղծվում են շահից ելնելով, մենք մերժում ենք շահը, կոտրում ենք բոլոր կարծրատիպերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում