Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ ժամեր առաջ տեղափոխվել էր սրտի նոպայից հետո։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ռաֆսանջանին Իրանի նախագահ է եղել 1989-97 թթ, իսկ ներկայում գլխավորում էր Նպատակահարմարության խորհուրդը։