Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Հայաստանում քաղաքական ուժեր չկան. էլիտան որովայնամիտ է

Անդրադառնալով դիտարկմանը, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ շատերը հայտարարել են իրենց մասնակցության մասին, կազմվում են դաշինքներ, և հարցին, թե որտեղ է լինելու «Պահպանողական կուսակցություն»- ն ընտրություններին, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը, նշեց, որ ամենայն հավանականությամբ իրենց կուսակցությունը կլինի գաղափարախոսական այն դաշտում, որը միտված է դեպի արևմտյան արժեհամակարգը. «Եթե, իհարկե, պարզ չդառնա, որ սա ընտրություն չէ, այլ ծաղրուծանակ, այդ դեպքում մասնակցությունը մեզ համար անպատվաբեր կլինի. դա առաջիկայում կպարզվի»:

Այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ Միքայել Հայրապետյանը հավաստիացրեց, որ տարբեր ուժերի հետ անդրջրյան պայմանավորվածություններ կան, բայց առայժմ դրանք խոսակցությունների մակարդակում  են. «Մենք՝ ինքներս, կողմնորոշված չենք, դա ոչ թե շահադիտական հաշվարկումներից է գալիս, այլ նրանից, որ մինչև ընտրությունները տարածաշրջանում բացառված չեն շատ լուրջ փոփոխությունները՝ կապված համաշխարհային փոփոխությունների, նաև մեր տարածաշրջանում «եռացող կաթսայի» որոշակի փոփոխությունների հետ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր քաղաքական դաշտում տարբերակել ընդդիմադիր քաղաքական ուժերին իշխանական արբանյակներից, Մ. Հայրապետյանը նշեց, որ, թերևս, այս առումով ազնիվ է միայն ՀՀԿ-ն: «Տարբերակաման ոչ մի ցուցիչ գոյություն չունի, որովհետև միայն խոսքերով չէ, մարդիկ ունեն կենսագրություն, և ցավալի է, որ իրենց կենսագրությունից շատերը հրաժարվում են: Շատ ավելի հարգելի են նրանք ովքեր իրենց կենսագրությունից չեն հրաժարվում, ապաշխարում են և անցնում են առաջ: Բայց ապաշխարանքի խոսք մենք այդպես էլ չենք լսել ոչ մեկից»,- նշեց «Պահպանողական կուսակցության» նախագահը:

«Այն կեղծ քաղաքակրթության, որի մեջ մենք հիմա կանք, և արևմտյան քաղաքակրթության առանցքային, անկյունաքարային տարբերություններից ամենաառաջինն այն է, որ արևմտյան քաղաքակրթությունը անմեղության կանխավարկածի հիմքի վրա է՝ արևմտյան քաղաքակրթությունը հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք որևէ կերպ չվստահելու  իրավունք չունենք բոլոր նրանց, ովքեր կապաշխարեն (մենք ասելով՝ նկատի ունեմ սովորական քաղաքացիներիս, քավ լիցի դատավորի դերակատարում չէ, որ վերցնում եմ):

Այդպիսի մի փորձ՝ ապաշխարանքի հարթակ ստեղծելու փորձ, իհարկե, Հայաստանում եղավ 2008-ին, բայց, ցավոք սրտի,  դա էլ չկայացավ: Մենք բավականին հավակնոտ ենք և անընդհատ փորձում ենք ստել, մենք կեղծիքի մեջ ենք: Դա մեզ համար գուցե էթնիկ հոգեբանություն է դարձել: Դեռևս ավելի քան 100 տարի առաջ Թումանյանը հենց այդ վերնագրով մի գործ է գրել. «Մենք անկեղծ չենք»: Այո՛, մենք անկեղծ չենք: Մարդիկ ունեն կորցնելիք, և փորձում են ցանկացած զեղծարարությամբ ու կեղծիքով հանդես գալ իրենց ունեցվածքը պահելու համար: Մեր ամբողջ քաղաքական վերնախավը որովայնամիտ է, իր ուզածը միայն նյութական ռեսուրսները պահպանելն է:

Իսկ մեր կապիտալը մեր մաքրությունն է, մենք էլ դրա վրա ենք դողում: Ինչպես Ավետարանում է ասված. «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր հոգիներն են»:

Մեր գանձը մեր մաքրությունն է, մեր հոգին էլ այնտեղ է, դրա համար է, որ մինչև վերջ կողմնորոշված չենք, դա մի կողմից քաղաքական կարճամտություն է, մյուս կողմից՝ թեպետ կապիկի տարին ավարտվում է, բայց կապիկությունները դեռևս շարունակում են»,- նշեց Մ. Հայրապետյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում