Բաղդադում մեկ օրում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել: Քաղաքի արևելքում տեղի ունեցած պայթյունը 10 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Կիրակի ավելի վաղ ահաբեկչություն էր տեղի ունեցել Բաղդադի շիա շրջանում շուկայի մոտ: Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտ 50 մարդ:
Նոր ահաբեկչության թիրախը եղել է մեկ այլ շիա շրջանի՝ Բալադիյաթի շուկան, հայտնում է հեռուստաալիքը:
Իրաքյան Al Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը պայթուցիկով գոտու միջոցով:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, նախորդ ահաբեկչության պատասխանատվությունը ԴԱԻՇ-ն է ստանձնել: