Air Canada ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վիննիպեգում մեխանիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Օդանավը Ֆորթ-Մաքմյուրեյից ուղևորվել է Տորոնտո: Թռիչքից որոշ ժամանակ անց ինքնաթիռի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նշվում է, որ ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել: Մասնագետները պարզում են անսարքության պատճառը:
Օդանավում 96 մարդ է եղել: