«Քանի որ միջազգային իրավական ակտերով ապստամբությունը չի դիտվում որպես հանցագործություն, ես գտնում եմ, որ պետք է կիրառվի թե ՛ միջազգային կոնվենցիաների և թե՛ Եվրոպական դատարանի նախադեպերը և պետք է քրեական վարույթը կարճվի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր»- ի գործով դատավարությանը, ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը և հավելեց, որ քրեական գործի ավարտ է հայտարարված, պաշտպանական կողմը ծանոթանում է գործերին:
Փաստաբանը նաև ընդգծեց, որ հունվարի վերջին պաշտպանական կողմն արդեն ծանոթացած կլինի գործին, դրանից հետո կլինեն միջնորդություններ. «Ես պետք է ներկայացնեմ միջնորդություն քրեական հետապնդումը դադարեցնելու առումով, որովհետև ես գտնում եմ, որ «Սասնա ծռեր»- ի գործողություններում հանցակազմ չկա»:
Փաստաբանի կարծիքով՝ դատական պրոցեսները կազդեն ընտրությունների վրա. «Ենթադրում եմ, որ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրությունները չեն կարող ունենալ այն արդյունքները, ինչին ձգտում է իշխանությունը: Չեմ բացառում, որ ընտրողների 8-10 տոկոսը ակտիվորեն կբոյկոտի ընտրությունները՝ անվավեր դարձնելով քվեաթերթիկները»,- նշեց Հ. Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: