Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է

Էլվիս Աարոն Փրեսլին ծնվել է 1935 թ. հունվարի 8-ին Տուպելոում (Միսիսիպի նահանգ, ԱՄՆ) բարեպաշտ և ոչ հարուստ ընտանիքում: Երգչի իր կարիերան նա սկսել է եկեղեցական երգչախմբում, և արդեն 10 տարեկանում մրցանակ է ստացել տոնավաճառում ազգային երգի կատարման համար: Այս մասին գրում է Calend-ը:

Դպրոցն ավարտելուց հետո Էլվիսը մի քանի երգ է ձայնագրել սկավառակի վրա, որը թողարկվել է միակ օրինակով՝ նվեր մոր համար: Մեկ տարի անց թողարկվել է առաջին սինգլը՝ That’s all right, 20 000 օրինակով, որը շատ արագ գնվել է: Նոր երաժշտական ոճը, ավելի ճիշտ՝ տարբեր ոճերի խառնուրդը, որը ստեղծել է Էլվիս Փրեսլին Սքոթի Մուրի և Բիլ Բլքի հետ, ավելի ուշ անվանվել է «ռոք-ն-ռոլ»:

1956 թ. երգչին համաշխարհային փառք է բերել: Նրա Heartbreak Hotel սինգլը վաճառվել է ավելի քան մեկ մլն օրինակով: Դրան հաջորդել են ոչ պակաս հաջողված Blue Suede Shoes-ը և I want You, I Need You, I Love You-ն: Փրեսլին դարձել է դեռահասների և երիտասարդների կուռքը:

Էլվիսին սկսել են հրավիրել կինոյում նկարահանվելու, 1960-ական թթ. վերջին – 1970-ական թթ. սկզբին նա վարում է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծում հագուստի իր յուրահատուկ ոճը:

1973 թվականից հետո սկսվել են նրա առողջական խնդիրները, դեղից կախվածություն է առաջացել… Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թ. օգոստոսի 16-ին Մեմֆիսի (ԱՄՆ) իր տանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում