Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկն անցած ֆինանսական տարում ստացել է ընդհանուր 8,85 մլն դոլար աշխատավարձ և հավելավճարներ՝ 1,55 մլն-ով պակաս, քան նախորդ տարի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Apple-ի բոլոր ղեկավարների աշխատավարձերն ու հավելավճարները կրճատվել են վաճառքի և շահույթի նվազման պատճառով:
Apple-ի վաճառքի մաքուր ծավալն անցած տարի կազմել է 215,6 մլրդ դոլար՝ 7,7%-ով պակաս, քան 2015 թ.: Օպերացիոն շահույթը կազմել է 60 մլրդ դոլար՝ 15,7%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշերի համեմատ: