News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ազատ արձակումը։
Սաակաշվիլին այդ մասին գրել է Facebook-ի իր էջում՝ ողջունելով նախկին քաղաքապետի ազատազրկման ժամկետի կրճատման մասին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը.
«Ես ողջունում եմ ապօրինի կալանքից Գիգի Ուգուլավայի ազատումը։ Ես ուրախ եմ, որ նա Ամանորը կնշի իր երեխաների ու ընկերների հետ»։
Նրա խոսքերով՝ Ուգուլավայի կալանավորումը միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու անձնական վրեժն էր.
«Գիգին հանցանքներ չի գործել և չի իրականացրել սխալ գործողություններ այդ հարցում։ Այդպիսով այդ կալանքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ օլիգարխի անձնական վրեժխնդրություն ու ահաբեկման կամպանիայի մաս։ Գիգի Ուգուլավայի ազատումը պետք է հանգեցնի Միասնական ազգային շարժում կուսակցության դատապարտված մյուս սառաջնորդների հանդեպ համանման որոշումների կայացմանը»։