Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանաը կրճատել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ազատազրկման ժամկետը՝ կապված պետական միջոցները վատնելու հետ, ինչից հետո նրան ազատ են արձակել կալանավայրից։
2015 թվականի սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը Ուգուլավային մեղավոր է ճանաչել 2009-2010 թվականներին բյուջեի միջոցները վատնելու համար և նրան դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման։
Խոսքը կեղծ աշխատատեղեր ստեղծելու մասին է՝ նախատեսված տվյալ ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների համար։
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն այսօր Ուգուլավայի հանդեպ մեղադրանքը վերաորակավորել է ծառայողական լիազորությունների չարաշահում և նրան դատապարտել է 1 տարի 3 ամիս ու 22 օրվա ազատազրկման։ Այդ ժամկետն արդեն իսկ լրացել է։