Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և հայ ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Շնորհավորում ենք մեր հայրենակից հայերին և Հայաստանի եղբայր ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ: Հպարտություն է առաջացնում այն փաստը, որ մենք դարեր շարունակ պահպանել ենք եղբայրական և ընկերական հարաբերություններ:
Հավատում եմ, որ վրացինեըր և հայերը սիրով և հարգանքով կշարունակեն ապրել իրար հետ, ինչն էլ ավելի կուժեղացնի մեր երկիրը: Բոլորին ցանկանում են խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ»,-ասվում է վարչապետի շնորհավորանքի մեջ: