Խաղային սարքեր արտադրող Razer ամերիկյան ընկերությունը CES 2017 էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրել է երեք էկրան ունեցող նոթբուք, որն աշխարհում առաջինն է, հաղորդում է CNET-ը:
Project Valerie անունով նորույթը ունի 17.3 դյույմ անկյունագծով էկրան: Այն մշակված է Blade Pro մոդելի հիման վրա: Երկու հավելյալ էկրանները կափարիչը բացելուց հետո դուրս են գալիս կենտրոնական հատվածից: Էկրաններից յուրաքանչյուրն ունի 3840×2160 պիքսել թողտվություն: Նոթբուքը կշռում է 5.5 կգ, հաստությունը կազմում է 3.8 սմ: Սարքը հարստացված է Intel Core i7 հզոր պրոցեսորով:
Արտադրողը դեռևս գաղտնի է պահում նոբքուքի արժեքը և վաճառքի մեկնարկը: