Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ուժերը քլոր գազ են կիրառել Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող Վադի հովտում: Այս մասին հաղորդում է Anadolu թուրքական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ հունվարի 5-ի առավոտյան Ասադի ուժերը նետել են քլոր գազ պարունակող տակառային ռումբեր, ինչի արդյունքում զոհվել է 8 խաղաղ բնակիչ:
Նշվում է, որ Սիրիայի նախագահի զինվորականները Հալեպի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուժերը կենտրոնացրել են Վադի Բարադա շրջանում՝ Դամասկոսի արևմուտքում: Միևնույն ժամանակ գործակալությունը հաղորդում է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը շարունակում է խախտել կրակի դադարեցման ռեժիմը, որի երաշխավորներն են Ռուսաստանը և Թուրքիան: