Ճապոնական Sony ընկերությունը CES 2017 էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Bravia XBR-A1E հեռուստացույցների 4K OLED շարքը: Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ ձայնը հնչում է ուղիղ էկրանից, այլ ոչ թե Էլեկտրադինամիկ բարձրախոսից:
Acoustic Surface տեխնոլոգիան, որը մշակել են ճապոնացիները, վիբրացիայի է ենթարկում էկրանը, որն այս կերպ ձայն է արտաբերում, ինչը թույլ է տվել հեռուստացույցները դարձնել գերբարակ:
Բացի այդ շարքն առանձնանում է գույների խտությամբ, հեռուստացույցների արժեքը սկսում է 6 հազար ԱՄՆ դոլարից: