Թեհրանն Անկարային կոչ է անում զերծ մնալ անհիմն մեղադրանքներից առ այն, որ Սիրիայում կառավարական զորքերը խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Իրանցի դիվանագետը հերքել է Թուրքիայի իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերն իրենց գործողություններով խախտում եմ հրադադարի ռեժիմը: Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը խախտում են զինված ընդդիմության հակակառավարական ուժերը:
Նա նշել է, որ հենց Թուրքիան պետք է անհրաժեշտ միջոցն եր ձեռնարկի ըմդդիմադիրներից կողմից հրադադարի ռեժիմը խախտելու կապակցությամբ և զերծ մնա այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին մեղադրել է հրադադարի պայմանները խախտելու մեջ: