Հազարավոր բնակիչներ վերադառնում են Արևելյան Հալեպ: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, այս մասին հայտարարել է Հալեպում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Սայադ Մալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ վերջին մի քանի օրերին Հանանո շրջան է ժամանել ավելի քան 2000 ընտանիք: Մալիքը նշել է, որ վերջին մի քանի օրերին Հալեպի արևելյան հատվածում համեմատաբր խաղաղ իրավիճակ է տիրում, ինչը շատ քաղաքացիների թույլ է տվել վերադառնալ իրենց տներ: ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի մեծ մասն ավերված է: Նա նաև նշել է, որ Հալեպում շարունակում է մնալ շուրջ 1.5 միլիոն քաղաքացի: