Բնապահպանության ոլորտի համար 2016-ն ինչպիսի՞ տարի էր. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն ընդգծեց, որ մեր երկրի բնապահպանության ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնց մասին տեղյակ են նաև պաշտոնյաները:
Նրա դիտարկմամբ՝ բնապահպանական խնդիրները չլուծելու դեպքում կուտակվում են և կարող են անկառավարելի ռիսկեր պարունակել: «Բնական ռեսուրսները շրջակա միջավայրի մի մասն են, և բնական ռեսուրսը վերացնելու դեպքում, հնարավոր է անդառնալի վնաս հասցնել»,- նշեց Ինգա Զարաֆյանը:
Բնապահպանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես անդրադառնալով հանքերի շահագործման հետևանքով առաջացած խնդիրներին, նա ընդգծեց, որ հաճախ ռիսկերը և վնասը ճիշտ չեն գնահատվում, իսկ արդյունքները փիարի տեսքով են ներկայացվում:
Մանրամասները՝ տեսանյութում: