Գերմանական Deutsche Bank-ը պատրաստ է 95 մլն դոլար տուգանք վճարել ԱՄՆ դաշնային հարկերից խուսափելու համար։ Այս մասին ասվում է երկրի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կառավարությունը ստիպել է Deutsche Bank-ին խոստովանել հարկերից խուսափելու գործողությունները և 95 մլն դոլար վճարել՝ կրելով պատասխանատվություն այդ գործողությունների համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բանկը փորձել է շրջանցել հարկային օրենսդրությունը 2000 թվականին՝ գործի դնելով կեղծ ընկերություն։