Առաջիկա ամիսներին տեղի կունենա գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ տարվում են աշխատանքներ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև եռակողմ ձևաչափ ստեղծելու համար:
Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան նախաձեռնություններ ունի՝ կապված կովկասյան տարածաշրջանի հետ: