Engadget պորտալը ընտրել է 2016 թվականի ամենավատ սարքերը։ Ցուցակում ներառվել են սմարթֆոններ, նոթբուքեր, ժամացույցներ։
Տարվա ամենամեծ հիասթափությունը Galaxy Note 7 սմարթֆոնն էր, որն ինքնահրկիզվում էր։ Բացի Note 7-ից պորտալը ամենավատ սմաթրֆոնների ցուցակում ներառել է Sony Xperia X Performance-ը։ Նշվում է, որ հեռախոսն աննշան բարելավվել է ի տարբերություն Xperia X շարքի, սակայն դրա արժեքը շուրջ 700 դոլար է։ Արժեքին չի համապատասխանում նաև Tag Heuer Connected խելացի ժամացույցը, որը կարել է գնել 1500 դոլարով։
Հակավարկանիշում տեղ է գտել նաև Lenovo Yoga Book Lenovo Yoga Book սենսորային ստեղնաշարով նոթբուքը։ 2016թ․ ամենավատ սարքերի ցուցակում է GoPro Karma դրոնը։