ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 00.00-ից սկսած, հաղորդում է TASS գործակալությունը։
Այս մասին Շոյգուն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հանդես է գալիս Սիրիայում կրակի դադարեցման երշխավոր։
«ՊՆ-ն թեժ գիծ է պատաստել թուրքական կողմի հետ համագործակցելու համար, որը Ռուսաստանի հետ հանդես է գալիս կրակի դադարեցման երաշխավոր»,-ասել է Շոյգուն։