Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Արս լունգա» դուետն ամփոփում է ստեղծագործական տարվա արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արս լունգա» դուետի արդյունավետ համագործակցությունն արգասաբեր է եղել նաև 2016 թ.-ին: Անցնող տարվա ընթացքում, ընկերության աջակցությամբ, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի II մասի շրջանակներում «Արս լունգա» դուետի կողմից իրականացվել է 4 ձայնասկավառակ, որտեղ ներգրավված են ինը հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոներ: Այդ ստեղծագործություններն ընդգրկում են հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր, ինչպես 20-րդ դ.-ի II կեսի կոմպոզիտորների՝ Գրիգոր Հախինյան, Անդրեյ Բաբաև, Արաքս Մաթևոսյան, այնպես էլ մեր օրերում ստեղծագործող ու արդեն մշակութային հանրությանը քաջ ծանոթ՝ Միխայիլ Կոկժաև, Վաչե Շառաֆյան, Սիմոն Հովհաննիսյան և երիտասարդ սերնդի դեռևս չբացահայտված ներկայացուցիչներ՝ Հայկ Մելիքյան, Դավիթ Բալասանյան և Անահիտ Կոստանյան:

«Արս լունգա»-ն, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, այն է՝ հայ երաժշտության տարածումն ու պահպանումը ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս, ձայնագրություններից զատ, իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոների համերգ «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանի հոբելյանին (ում դաշնամուրային տրիոն դուետի խրախուսմամբ գտնվում է նոտագրման փուլում և նախապատրաստվում ձայնագրման), մի շարք համերգներ «Թալալյան եղբայրներ» փառատոնի շրջանակում, որտեղ նշվեցին մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Միխայիլ Կոկժաևի հոբելյանները: Վերջինիս դաշնամուրային տրիոն ներկայացվեց կենդանի կատարմամբ՝ Երևան ժամանած գերմանաբնակ ազգությամբ հայ հրաշալի ջութակահար Տիգրան Հախումյանի մասնակցությամբ:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր նպատակներից է նաև հնարավորինս ներգրավել արտերկրում բնակվող մեր հայրենակից երաժիշտների: Այդ է պատճառը, որ տրիոների կատարման և ձայնագրման գործընթացում դուետը համագործակցում է տարբեր ջութակահարների հետ, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի ոչ միայն նորանոր կոմպոզիտորական անունների, այլ նաև հրաշալի երաժիշտ ջութակահարների բացահայտման համար: Ծրագրի այս հատվածում ձայնագրվել են կատարումներ ջութակահարներ Տիգրան Հախումյանի (Գերմանիա), Տիգրան Մայտեսյանի (Բելգիա), Սոնա Ազարյանի և Անի Կարապետյանի հետ:

Ծրագրի առաջին հատվածը մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարհի տարբեր ծայրերում և արդեն իսկ իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների, կոմպոզիտորների միությունների և ռադիոկայանների ձայնադարաններում, որոնց թվում՝ Մոսկվայի պետական, Ուտռեխտի, Նյու Ինգլանդի, Օտտավայի կոնսերվատորիաներ, Մոսկվայի, Վրաստանի կոմպոզիտորների միություններ, Յելի, Հարվարդի, Կալիֆոռնիայի պետական, Մոլդովայի պետական, Տուրկուի պետական համալսարաններ, Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Տոկիոյի ռադիոկայաններ, Ռաֆլզ ինստիտուտ, Կոնգրեսի գրադարան և այլն: Հետագայում՝ ամբողջական ձայնագրությունների երկրորդ մասն ավարտելուց հետո, դուետը նախատեսում է առավել հանրայնացնել և տարածել այս՝ իր տեսակի մեջ նմանատիպը չունեցող, էնցիկլոպեդիկ ժառանգություն կրող յուրահատուկ շտեմարանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

unnamed-14

unnamed-15

unnamed-19

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում