Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են համապարփակ հաշտության ծրագիր, որը կներկայացվի հակամարտող կողմերին Սիրիայում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Պայմանավորվածությունը վերաբերում է այն բոլոր շրջաններին, որտեղ զինված բախումներ են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և կառավարական ուժերի միջև։ Կողմերին կառաջարկեն մարտական գործողությունները դադարեցնել դեկտեմբերի 29-ին՝ սկսած տեղի ժամանակով ժամը 00․00-ից
Հրադադարի մասին պայմանավորվածությունը չի վերաբերում ահաբեկչական խմբավորումներին։