Google-ի մշակողները կարգավորել են որոնողական համակարգի ալգորիթմի աշխատանքը, որպեսզի «Հոլոքոստ եղե՞լ է» հարցման դեպքում օգտատերը ստանա հավաստի տեղեկատվություն, իսկ թոփում չհայտնվեն հակասեմիտական նյութեր, որոնք հերքում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների զանգվածային ոչնչացումը։ Այս մասին հաղորդում է The Verge-ը։
Ընկերույթան ներկայացուցիչների խոսքով՝ Google-ի որոնումն ուղղված է հավաստի աղբյուրներից մարդկանց որակյալ տեղեկատվություն տրամադրելուն։ «Մենք ազատ և բաց ինտերնետի կողմնակիցներ ենք։ Իսկ թե որոնման արդյունքներից որն է ամենալավը, վիճելի հարց է»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ալգորիթմի շտկումից հետո «Հոլոքոստ եղե՞լ է» հարցման դեքպում թոփում հայտնվում է ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանի կայքի հղումը։ Նախկինում արդյունքների մեջ առաջին տեղում էր հայտնվում «10 պատճառ, թե ինչու հոլոքոստ չի եղել» հոդվածը, որը հրապարակված է Stormfront նացիստական ռեսուրսում։