Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարի ֆյուչերսները նվազել են 0.19%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.80 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.27%-ով եւ կազմել 55.94 դոլար՝ մեկ բարելի դիմաց։