Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեան ներկայացնող Korea Future Technology ընկերությունը ստեղծել է մարդանման քայլող ռոբոտի նախատիպ, որը ղեկավարվում է ներսում գտնվող օպերատորի կողմից։
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում՝ ընկերության հեռուստաալիքում։ Շատ մանրամասներ գաղտնի են, առանձնահատկություններից հայտնի է միայն այն, որ ռոբոտի երկարությունը կազմում է 4 մետր, իսկ քաշը՝ 1.5 տոննա։ Նրա նշանակությունը նույնպես մնում է անհայտ։