Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի 5 պարտիաներից 4-ում հաղթել է, այդ թվում առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկին: Միակ ոչ-ոքին Արոնյանը խաղացել է Յու Յանգիի հետ: 5 տուրերից հետո Արոնյանը, 4,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 5 միավորով Անտոն Կորոբովն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հրանտ Մելքումյանը, 5 հնարավորից ունի 3 միավոր:
Արագ շախմատի մրցաշարը կշարունակվի դեկտեմբերի 27-ին և 28-ին: