Live Leak ռեսուրսի փոխանցմամբ՝ իրանցի պրոֆեսոր Սադիկ Զիբակալամը Մեշհեդ քաղաքի համալսարան այցելելիս հրաժարվել է անցնել Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշների վրայով։
Հատակին ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները պատկերել են «Բասիջ» կամավորական կազմակերպության անդամները։ Զիբակալամը Բրեդֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտ է, նա Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է։
Զիբակալամը հայտնի է միջազգային տարբեր ԶԼՄ-ներում իր ելույթներով, որոնցում հաճախ է քննադատում իրանցի պահպանողականներին։ 2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ ճանաչում է Իսրայել պետությունը։