Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրընկալելով «Սանդերլենդ»-ին, հաղթեց 3:1 հաշվով: Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման և դարձավ գոլի հեղինակ:
Առաջնության հերթական տուրում «կարմիր սատանաները» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Բլինդ Դալին, Զլատան Իբրահիմովիչը և հանդիպման վերջնամասում Պրեմիեր լիգայում երկրորդ, փայլուն գոլը հեղինակեց Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Խաղավարտի մոտ «Սանդերլենդ»-ը խփեց նաև հեղինակության գնդակը: