Google ընկերությունը հայտնել է հաջորդ տարվա սկզբին երկու նոր կրելի սարքերի՝ «խելացի» ժամացույցների թողարկման մասին, որոնք կաշխատեն դեռևս չներկայացված Android Wear 2.0 օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է ընկերության ներկայացուցիչ Ջեֆ Չանգը՝ փոխանցում է The Verge պարբերականը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի այլ ընկերություններ ևս ծրագրում են «խելացի» ժամացույցներ թողարկել Android Wear 2.0-ով։ Նա ընդգծել է, որ Google-ում բավականին լավատեսորեն են նայում այդ համակարգի հեռանկարներին՝ վստահեցնելով, որ այդ ոլորտը դեռ երկար կմնա ակտուալ։