Peugeot ավտոկոնցեռնի ներկայացուցիչները չեն մասնակցի խոշոր ավտոսրահի: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
2017 թ. սեպտեմբերին Ֆրանկֆուրտում խոշոր ավտոսրահ կլինի: Peugeot ընկերության ներկայացուցիչներն այնտեղ չեն լինի համացանցում իրենց ավտոմեքենաների առաջխաղացման պատճառով: Ապրանքանիշի աշխատակիցները վստահ չեն՝ արդյոք կկարողանան մասնակցել Փարիզի 2018 թ. ավտոսրահին:
2016 թ. խոշոր ավտոսրահին չեն մասնակցել հայտնի ավտոկոնցեռններ Rolls Royce-ը, Aston Martin-ը, Lamborghini-ն, Ford-ը և Volvo-ն:
Բոլոր ընկերությունների աշխատակիցները հայտարարել են, որ այդ միջոցառումը հսկայական փողեր է պահանջում, իսկ եկամուտը մի քանի անգամ պակաս կլինի:
Տարբեր ապրանքանիշերի աշխատակիցները հայտարարում են, որ իրենց համար ավելի հեշտ է ծախսել սեփական միջոցառումների վրա: