Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը անցել է տեղեկատվական անվտանգության, որակի կառավարման համակարգերի ISO 27001 և 9001 միջազգային հավատարմագրում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 1200-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության կազմակերպած միջոցառումը՝ նվիրված ընկերության՝ տեղեկատվական անվտանգության և որակի կառավարման համակարգերի ISO 27001 և 9001 միջազգային հավատարմագրմանը: Ընդ որում՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն առաջին ապահովագրական ընկերությունն է Հայաստանում, որը ստացավ ISO 27001 տեղեկատվական անվտանգության հավաստագիր:

Միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին նաև «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության՝ համապատասխան վերապատրաստում անցած աշխատակիցներին:

Ընկերության Գործադիր տնօրեն Արսեն Հակոբյանը նշեց, որ ընկերությունն իր գործունեության 16 տարիների ընթացքում անընդհատ աճի միտումներ է դրսևորել և դարձել հզոր ֆինանսական կառույց և շարունակում է քայլեր ձեռնարկել ապահովագրական շուկայում իր ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Ընկերությունը որդեգրել է կառավարման համակարգի անընդհատ կատարելագործման քաղաքականություն: Կարևոր քայլ էր նաև միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգերի ներդրումը, որը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն բացահայտել և շտկել անհամապատասխանությունները, այլև պարզել դրանց առաջացման պատճառները և, իհարկե, վերացնել դրանք՝ բացառելով կրկնողությունը: Ա. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի անձնակազմին՝ թիմային արդյունավետ աշխատանքի համար:

Ընկերության խորհրդատու «ՍԻԳՆՈՒՄ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկա Մանուկովան նշեց, որ, ի տարբերություն մնացած բոլոր տեղական ապահովագրական ընկերությունների, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում ներ է դրվել ինտեգրված ներքին հսկողության համակարգ՝ օգտագործելով միջազգային կառավարման ստանդարտների գործիքները:

Միջոցառումն ուներ նաև սոցիալական ուղղվածություն և շատ կարևոր մաս էր կազմում բարեգործական հատվածը, որի ընթացքում աճուրդի հանվեցին «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի լոտերը, իսկ ստացված ողջ հասույթն ուղղվեց մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժմանը: Նույն նպատակով գումար հատկացրեց նաև «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը:

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ի մարտի 2-ին Սուքիասյանների ընտանիքի և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից: Ընկերությունն այս 16 տարիների ընթացքում աճել ու զարգացել է, ինքնուրույն կարողացել է դիմակայել ոլորտում առկա խիստ մրցակցությանը և իր ուրույն տեղը զբաղեցրել ՀՀ ապահովագրական շուկայում: Այս ամենը, իհարկե, շնորհիվ հավատարիմ հաճախորդների, ընկերության համախմբված թիմի, որդեգրած սկզբունքների և մատուցած ծառայությունների որակի:

Վերջին 16 տարիների ընթացքում ընկերության ակտիվները աճել են 100 անգամ և 2016 թ-ին կազմել է 3,950,000,000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում ընկերության Սեփական կապիտալը աճել է 57 անգամ և կազմել 1,776,000,000 դրամ: Մյուս կարևոր ցուցանիշը՝ ապահովագրավճարները 16 տարվա ընքացքում աճել են 346 անգամ և կազմել 3,903,000,000 դրամ:

Ընկերության ապահովագրական հատուցումները աճել են 385 անգամ և 2016թ-ի տվյալներով կազմել 2,011,000,000 դրամ:

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության անձնակազմը 2000 թ-ին բաղկացած է եղել 4 հոգուց, 2009 –ին՝ 23, իսկ 2016 թ-ի տվյալներով՝ 210 հոգուց:
Ընկերությունը մատուցում է ապահովագրական ծառայություններ 11 դասերով:

unnamed-12

unnamed-13

unnamed-14

unnamed-15

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում