Քննարկումներ են ընթնում և աշխատանքներ են տարվում, որպեսզի ազգակցական կապերով դպրոցում աշխատանքի ընդունվելու ավանդույթը վերանա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Վարչապետի հանձնարարականը իրականացվում է: Խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ դպրոցի տնօրենի ընտանիքի անդամներից, ասենք, աղջիկը ֆիզիկայի ուսուցչուհի է կամ տղան ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, նրանք պետք է աշխատեն: Խոսքն այն մասին է, երբ ուղղահայաց կապ կա, երբ ազգականները ուղիղ իրար ենթակայության տակ են աշխատում և երկրորդը՝ երբ մեկը հեռանում է և իր պաշտոնը որպես ժառանգություն է թողնում: Այս խնդիրն առաջիկայում պետք է լուծվի»,- ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ տարբերակ կա դպրոցի տնօրենի գործունեությունը սահմանափակելու և այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում. «Տարբերակ ունենք տնօրենի` տվյալ դպրոցում գործունեություն ունենալու ժամկետը սահմանափակելու, այսինքն` քննարկվում է, թե քանի անգամ կարող է նույն մարդը ընտրվել նույն պաշտոնում»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: